ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Իրաքի իշխանությունը վերահսկում է երկրի տարածքի 90 տոկոսը

Իրաքի իշխանությունը վերահսկում է երկրի տարածքի 90 տոկոսը
12.09.2017 | 14:06

Իրաքի կառավարությունը վերադարձրել է երկրի տարածքի 90 տոկոսի վերահսկողությունը, որը գրավել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները` հայտարարել է Իրաքի վարչապետի ներկայացուցիչ Սաադ ալ Հադիսին:

«Իրադրությունը փոխվել է արմատապես. Բաղդադի և հարավային նահանգների պաշտպանությունից մենք անցել ենք հարձակման և սկսել ենք մեկը մյուսի հետևից քաղաքներ ու շրջաններ ազատագրել` սպառազինության առումով սահմանափակ հնարավորություններ ունենալով մինչև կառավարության կազմավորումն ընկած ժամանակաշրջանի համեմատությամբ: Ահա նրանք՝ տարբեր կազմավորումների իրաքյան զինվորները. նրանք պատրաստ են մեկընդմիշտ վերջ դնել ահաբեկչությանը, երբ հետ են գրավել ահաբեկիչների հսկողության տակ հայտնված տարածքի 90 տոկոսը: Վերջնական հաղթանակը մոտ է»,- ալ Հադիսիի խոսքը մեջբերում է վարչապետի մամուլի ծառայությունը:

Դիտվել է՝ 1735

Մեկնաբանություններ